ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 788 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 25-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 06:57-ից՝ Կարիճի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:47-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Խուսափեք կտրուկ շարժումներ անելուց: Կարող եք շատ ուտել:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:47-ից, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը, կաթնամթերք ուտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական խնդիրները:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, կրթության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան պլանավորել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 788 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0