ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 587 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 24-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Խուսափեք կտրուկ շարժումներ անելուց: Կարող եք շատ ուտել:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա գիտակցելու, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են արծաթագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ կլինի շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 587 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0