2022 թվականի հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 339 | 21:00 | |
Հունվարի 23-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 01:02-ից՝ Կշեռքի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:23-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է մարզական մրցումների, եզրակացությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Ֆիզիկական վարժություններ արեք, զբոսնեք մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:23-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Խուսափեք կտրուկ շարժումներ անելուց: Կարող եք շատ ուտել: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշան կլինի, եթե կրակը հանգչի, հրդեհներ լինեն, ինչպես նաև այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատ է կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող ուտեստներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք նրանցում: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|