2022 թվականի հունվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 887 | 21:00 | |
Հունվարի 22-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:01-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 22:01-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է մարզական մրցումների, եզրակացությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Ֆիզիկական վարժություններ արեք, զբոսնեք մաքուր օդին: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, երկնքի հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, որոնք իրենց կձգեն բացասականը: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ: |
|