ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 734 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 14-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:16-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր՝ շատ: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:16-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, կուտակելը, տնտեսության համար իրեր ձեռք բերելն ու պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կաշխատեն դեղերը:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը և այլն: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, որոտ տեսնելը, հագուստը պատռելը, հայելիներ ու ժամեր գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթ, կաթնամթերք, հաց ուտել: Երազներ լավ է չտեսնել ու քնել լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 734 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0