ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 11-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:25-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունը, ոչ ադեկվատ լինելն ու սուտը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 12:25-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա շփման կանոններին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, խճճվածությունը: Օրվա գույներն են երկնագույնը, կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 753 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0