2022 թվականի հունիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 557 | 21:00 | |
Հունիսի 8-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 18:22-ից՝ Կշեռքի: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 12:55-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել ու գնահատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար: Սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի կլինի: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 12:55-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին ու աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խուսափեք երկնագույնից: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|