2022 թվականի հունիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 651 | 21:00 | |
Հունիսի 5-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:56-ը, սիրո, ներողամտության, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 08:56-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող կլինի վիրահատությունների համար: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ է պետք լինել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո: |
|