ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 627 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 30-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:22-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել, այլ միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերը սխալ գնահատելը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Աշխատեք չգերհոգնել, ալկոհոլ չօգտագործել, շատ տաք ու կծու ուտեստներ չուտել:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:22-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական պրոցեսներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մետաղադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված երանգները, արծաթագույնն ու կապույտը: Դեղին գամման բացասական կլինի: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 627 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0