2022 թվականի հունիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | 21:00 | |
Հունիսի 29-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:27-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն և երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 03:27-ից ու շարունակվում մինչև 05:52-ը, սիրո, ներողամտության, անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր շրջան մտնելու օր է: Շան հաչոցը նշան կլինի, որ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Բարենպաստ է ամսվա եզրահանգումներ անելը, ձեր անցած ուղին վերլուծելը, ուրիշներին ուրախություն պարգևելը, պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտելը: Անբարենպաստ է ագրեսիա դրսևորելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 05:52-ից-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել, այլ միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերը սխալ գնահատելը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Աշխատեք չգերհոգնել, ալկոհոլ չօգտագործել, շատ տաք ու կծու ուտեստներ չուտել: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության ու գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին ու դեղինին: Օրվա թվերն են՝ 34 և 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Երազները չեն մեկնվում: |
|