ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 639 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 21-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 06:36-ից՝ Խոյի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:06-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին հաստատակամություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Լավն է մարզական մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ կարող եք ազատվել վնասակար սովորույթներից:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 01:06-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Այսօր կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 12:13-ից՝ Խեցգետնի: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարելի է ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Լավ նշան կլինի չորությունը, իսկ աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 639 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0