ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1263 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 16-ը համապատասխանում է լուսնային 17-րդ օրվան: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Այսօր աղտոտության, ծանրության զգացումները նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը, պայքարեք չարի դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը, կտրել մազերը, երգել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1263 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0