ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 12-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:54-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տան, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 18:54-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ ծրագրեք լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի, որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Մի տրվեք պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտն ու մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն է: Երազներ լավ է ընդհանրապես չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 686 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0