2022 թվականի հունիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 593 | 21:00 | |
Հունիսի 10-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 23:40-ից՝ Կարիճի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:44-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել: Ցանկացած գործ անելիս ու միջատների հետ գործ ունենալիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Մի զբաղվեք անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 15:44-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, հեղուկ՝ շատ: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության օր է: Խորհուրդ է տրվում կյանքի ճանապարհի ընտրություն անել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում նեղանալ դատարկ բաների պատճառով: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազներն արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|