ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 564 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 8-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 08:14-ից՝ Կարիճի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:47-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել արվող քայլերը: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 14:47-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն, ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, կտրել մազերը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու, փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 564 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0