ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 564 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 4-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:20-ը, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր քաղել ու չորացնել: Ուշադիր եղեք սննդին: Կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին ու աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:20-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ լրիվ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնել: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն ու մաքրություն հաստատել տանը, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, կծու, դառը ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտակա օրերին կիրականանան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 564 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0