2022 թվականի հուլիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 575 | 21:00 | |
Հուլիսի 28-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 09:35-ից՝ Առյուծի: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:20-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 03:20-ից ու շարունակվում մինչև 20:54-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 20:54-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և տաք ուտեստներ փորձելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կլավանա: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոշիկի կրունկի կոտրվելը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|