ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 24-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:20-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Կարող եք զբաղվել բուժմամբ, ֆիզիկական վարժություններով ու յոգայով:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:20-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը տրվելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ներդաշնակության, հավատի, կոնմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, վերահսկել ֆիզիկական առողջությունը: Ջուրն այսօր յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք մաշկի և արյան մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, ջուրը աղտոտելը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0