ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 423 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հուլիսի 22-ը համապատասխանում է լուսնային 23-րդ օրվան: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մոտ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրությամբ զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժի գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, կաթ ու կաթնամթերք օգտագործեք: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 23:06-ից՝ Առյուծի: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակ է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու ուտեստներ փորձեք: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 423 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0