2022 թվականի հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 554 | 21:00 | |
Հուլիսի 20-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 21:22-ից՝ Ցուլի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:38-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելը: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:38-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, տան, մեքենաների համարների տեսքով: Կարող եք ոտքի վրա սնվել: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|