2022 թվականի հուլիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 630 | 21:00 | |
Հուլիսի 1-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:39-ից՝ Առյուծի: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:30-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական պրոցեսներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 05:30-ից, ակտիվ պայքարի օր է: Պայքարելու անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մետաղի հետ աշխատելն ու մարտարվեստով զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի: Կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|