2022 թվականի հուլիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 641 | 21:00 | |
Հուլիսի 15-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:49-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անհրաժեշտ է հանգստություն ու չափավորություն պահպանել: Խուսափեք չարանալուց, կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 22:49-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի, վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ ուտեստներին: Խորհուրդ է տրվում կաթնամթերքը: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|