2022 թվականի հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 615 | 21:00 | |
Հուլիսի 14-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 11:13-ից՝ Ջրհոսի: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:29-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը, ճապոնական խոհանոցի ուտեստներ փորձելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը, նվերներ ընդունելը, վիճելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 22:29-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անհրաժեշտ է հանգստություն ու չափավորություն պահպանել: Խուսափեք չարանալուց, կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգապահությանը: Հոգ տարեք ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպեք, աշխատեք քարի ու հողի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, փչանալը, կոտրվելը: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|