2022 թվականի հուլիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 585 | 21:00 | |
Հուլիսի 13-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:55-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:55-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը, ճապոնական խոհանոցի ուտեստներ փորձելը: Անբարենպաստ է ընտանեկան խնդիրները լուծելը, նվերներ ընդունելը, վիճելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների, ընտանի կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|