2022 թվականի հուլիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 570 | 21:00 | |
Հուլիսի 12-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 12:01-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:57-ը, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը հարմար է սովորելու, ուտեստներ պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 20:57-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խուսափեք պրովոկացիաներին տրվելուց: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, աղբը, մարող կրակը, վնասվածքներ ստանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Կարող եք կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն ուտելիքը կաթը, սև հացն ու աղն է: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|