2022 թվականի հուլիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 573 | 21:00 | |
Հուլիսի 10-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 11:34-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:57-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարելի է զբաղվել սեփական մարմնով՝ զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել: Այսօր ցանկացած գործ անելիս ու միջատների հետ գործ ունենալիս պետք է զգույշ լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 17:57-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեր հանդեպ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնելը: |
|