ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2034 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ անհարթ ու բավական հակասական կլինի հոկտեմբերի սկիզբը: Դա վատ ժամանակ չի լինի աշխատանքի համար, հատկապես՝ եթե այն ձեզ համար նոր է: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է, առաջին հաջողություններն էլ չեն ուշանա: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոշ Խոյեր հենց այդ հատվածում կհանդիպեն մարդկանց, որոնք ավելի ուշ նրանց ամենահավատարիմ համախոհները կդառնան: Ուշադրություն դարձրեք այդ հատվածում առաջ եկող գաղափարներին: Դրանք դեռ կարող են չափազանց համարձակ ու նույնիսկ իրականությունից հեռու թվալ, բայց ավելի ուշ դուք անպայման կտեսնեք, թե ինչպես կարող եք մտածածը կյանքի կոչել:

Հոկտեմբերի առաջին կեսին ձեզ շատ պետք կգա ծրագրերն արագ փոխելու և դրանցում վերամշակումներ անելու ունակությունը: Պետք է նաև կարողանաք հանգիստ հետաձգել այն, ինչը չի կարելի անհապաղ անել:

Ամսվա երկրորդ կեսը ավելի կանխատեսելի կլինի: Դուք կկարողանաք այն շատ արդյունավետ անցկացնել, օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մտերիմների համար: Հավանական են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ, մասնագիտական առաջխաղացում և եկամուտների աճ: Անձնական կյանքը ժամանակավորապես երկրորդ պլան կանցնի, բայց այստեղ էլ հնարավոր են դրական փոփոխություններ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հոկտեմբերի սկիզբը նոր գաղափարների մասով առատաձեռն կլինի: Այդ հատվածը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր սովորում են կամ զբաղված են հետազոտական գործունեությամբ. կարևոր բացահայտումներ անելու շանս կա: Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործելու համար: Ձեզ ոգեշնչվածությունը կայցելի: Որոշ Ցուլեր իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Եթե լսեք ինտուիցիային ու ժամանակին նախաձեռնող լինեք, ապա կկարողանաք նշանակալի առաջընթացի հասնել գործերում:

Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, և դա կօգնի շրջապատողներին էլ ավելի լավ հասկանալ: Այնպիսի տարաձայնություններ չեն առաջանա, որոնք չկարողանայիք հաղթահարել: Այս հատվածը հաջող կլինի նաև ուղևորությունների համար, որոնք վառ հույզեր կպարգևեն: Երկար կհիշվի ռոմանտիկ ճամփորդությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հոկտեմբերի սկիզբն անհանգիստ կանցնի: Դժվար կլինի լուրջ տրամադրվելը, իսկ կարևոր գործերն ուշադրություն կպահանջեն: Աշխատեք ոչինչ բաց չթողնել, ուշադրություն դարձնել շրջապատողներին աննշան թվացող մասերին: Գործնական ուղևորությունների ժամանակ զգուշություն է պետք գալու: Աշխատեք ուշադիր ընտրել ճանապարհի ընկերներին. լավ է հեռու ուղևորությունների չմեկնեք նրանց հետ, ում վատ եք ճանաչում:

Հոկտեմբերի կեսը ավելի հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի իրադարձություններով ու հաջող զուգադիպություններով: Այս շրջանը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնց կհետևեն շատ գրավիչ աշխատանքային առաջարկները: Պետք է զգույշ լինել ֆինանսական գործերում, իսկ մնացած ամեն հարցում դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի:

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել և ինքնատիրապետումը պահպանել ամսվա վերջին: Խուսափեք վեճերից, հետաձգեք լուրջ զրույցները, հարաբերություններ մի պարզեք այն մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր չեք: Կարող են անտեղի հիշվել հին վիրավորանքները: Բայց ամեն ինչ կհարթվի, եթե համբերատար ու բարյացակամ լինեք, լավատեսորեն տրամադրվեք ու աշխատեք աջակցել այն մարդկանց, որոնց համար էլ հեշտ չէ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոկտեմբերի սկիզբը շատ արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի նոր գործեր ու նախագծեր ստանձնելու համար: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ, չեն բացառվում շահավետ գործարքները, ինչպես նաև եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկները: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նախկինում ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրներից: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես անել այն, ինչը նախկինում չի ստացվել: Չնայած հոգսեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփվելու, նոր ու հաճելի ծանոթությունների համար:

Ամսվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Այն անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր, ինչպես նաև հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ է խոստանում: Սա բարենպաստ շրջան է լինելու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելու համար: Ինչքան հոկտեմբերի վերջը մոտենա, այնքան մեծ կլինեն բիզնեսում հաջողության հասնելու շանսերը: Դա վերաբերում է նույնիսկ այն Խեցգետիններին, որոնք իրենց սեփական գործը միայն վերջերս են բացել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հոկտեմբերի սկիզբը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր այդ հատվածում կկենտրոնանան աշխատանքի և ուսման վրա: Օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ նկատելիորեն կմեծացնեն եկամուտները կամ գործարքներ կկնքեն, որոնք մեծ շահույթ կբերեն: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կարող եք ամրապնդել ձեր հեղինակությունը, նոր համախոհներ գտնել: Մարդիկ, որոնք վաղուց գիտեն ձեզ, կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել:

Ամսվա կեսը բարենպաստ ժամանակ է լինելու շփումների համար: Դուք օգտակար խորհուրդներ կստանաք, շրջապատողներից կիմանաք այն, ինչը շուտով ձեզ անպայման պետք կգա: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գնումներ: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել, իսկ հետո դադարեցրել շփումները:

Հոկտեմբերի վերջը արդյունավետ կլինի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Փաստացի ամենը, ինչ կստանձնեք, ձեզ մոտ լավ կստացվի: Այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև բազմաթիվ նվերներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոկտեմբերի սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Շատերը կուզենան ձեր կողմն անցնել: Նոր համախոհների աջակցությամբ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանցից և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ կարող են սկսվել: Արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես պիտի պահեք ձեզ այն մարդկանց հետ, որոնց համակրում եք:

Հոկտեմբերի կեսից գործերը կշատանան: Դուք պիտի լուծեք աշխատանքային հարցերն ու կենցաղային խնդիրները, մտերիմներից մեկը կարող է ձեր օգնության կարիքն ունենալ, չի բացառվում՝ պետք լինի վերամշակել ծրագրերը, զբաղվել ոչ նրանով, ինչի հույսն ունեիք: Սակայն ընդհանուր առմամբ ժամանակը հետաքրքիր կանցնի, դուք բողոքելու առիթներ չեք ունենա:

Ամսվա վերջին օրերը բարենպաստ կլինեն հին ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք կգտնեն ձեզ աջակցելու և ուրախացնելու ձևը, հետաքրքիր մի բան կպատմեն, առաջարկներ կանեն, որոնք մերժել չեք ուզենա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հաջող ամիս է սպասվում: Այն հարմար կլինի աշխատանքի և ուսման համար. դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, դժվարությունների առաջ չեք նահանջի, համառ կլինեք այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի: Ամենատարբեր մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, որոնց օգնությունը շատ տեղին կլինի:

Հոկտեմբերը հարմար կլինի պրակտիկ հարցերը լուծելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, զուր հույսեր չեք տածի: Ինտուիցիան սուր կլինի գումարին վերաբերող հարցերում: Նրա հուշումների շնորհիվ դուք կկարողանաք խուսափել զուր ծախսերից ու անհաջող գնումներից:

Հատկապես հագեցած կլինի ամսվա երկրորդ կեսը: Այդ հատվածում ձեզ բազում հանդիպումներ ու նոր ծանոթություններ են սպասվում: Հնարավոր են նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ: Աշխատեք չհոգնել. սեփական առողջության և հոգեկան հավասարակշռության հանդեպ ուշադրությունն այդ հատվածում յուրահատուկ կարևոր կլինի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոկտեմբերը հազիվ թե հասարակ ու լրիվ անամպ լինի: Ձեզ պետք է գալու զգույշ գործելու, մանրուքներին ուշադրություն դարձնելու, ժամանակին տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու ունակությունը:

Հոկտեմբերի սկզբին ինտուիցիան ուժեղ կլինի, նրա հուշումները ձեզ բազմիցս օգտակար կլինեն: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեք: Քանի որ առաջատարի ձեր հատկանիշները վառ են արտահայտվելու, դուք համախոհների թիմ կհավաքեք, որոնց հետ միասին մեծ հաջողությունների կհասնեք:

Հոկտեմբերի կեսը բարենպաստ կլինի ակտիվ հանգստի, ճամփորդությունների համար: Հավանական են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը:

Հոկտեմբերի վերջը ֆինանսական գործերում հաջողություն է խոստանում: Այդ հատվածը բարենպաստ կլինի խոշոր գնումներ անելու, ինչպես նաև գործարքներ կնքելու համար: Հնարավոր են եկամուտների արագ աճ խոստացող առաջարկներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հոկտեմբերի սկիզբը հարմար կլինի հետազոտական աշխատանքի, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք օգտակար բաներ կիմանաք, ձեր պարզածից ճիշտ եզրահանգումներ կանեք: Գործերում զգուշությունը թույլ կտա խուսափել սխալներից ու կորուստներից: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս ապրումներ շատ եք ունեցել:

Մինչև հոկտեմբերի կեսը ձեզ զարմանալի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ են սպասվելու: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ շուտով ձեր կյանքը սկսի աստիճանաբար դեպի լավը փոխվել:

Ամսվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել: Լավ է չշտապեք եզրահանգումների և որոշումների հարցում, առանց երկար մտածելու ձեզ վրա պարտավորություններ չվերցնեք: Ձեզ հատուկ կլինի ֆինանսական հարցերում թեթևամտությունը, և դա զուր ծախսերի կարող է հանգեցնել: Դրանցից կհաջողվի խուսափել, եթե լսեք մտերիմների խորհուրդները:

Հոկտեմբերի վերջը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, որոնք ավելի ներդաշնակ ու ջերմ կդառնան, շատ տարաձայնություններ էլ կմնան անցյալում: Նշված հատվածը լավը կլինի նաև սիրելիի հետ ճամփորդության մեկնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած փոքրիկ տհաճությունները հոկտեմբերին հնարավոր են, սակայն ամիսն ընդհանուր առմամբ վատ չի անցնի: Դուք ապրումներ չեք ունենա ու չեք վշտանա, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ցանկացած իրավիճակում էլ կպահպանեք առողջ բանականությունն ու լավատեսությունը: Հաջող կլինեն աշխատանքի հետ կապված որոշումները: Հենց դրանց շնորհիվ դուք շուտով կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերն ու բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկարատև ընկերություն կամ իսկական սիրավեպ սկսկվի: Մտերիմները շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, ուրախ կլինեն օգնել ցանկացած ծրագրի իրագործման հարցում:

Հոկտեմբերի վերջին օրերը բարենպաստ կլինեն համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Ձեր կողմը կանցնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք ձեզ չեն աջակցել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոկտեմբերի առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Բայց դուք հազիվ թե բողոքեք: Հակառակը՝ իրադարձությունների արագ ընթացքը ձեզ կուրախացնի: Հաջող կլինեն գործնական նախաձեռնությունները: Դա բարենպաստ ժամանակ է լինելու աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու և կարողությունները ցուցադրելու համար: Նոր համախոհներ կհայտնվեն, դուք գործնական առաջարկներ կստանաք, որոնց մասին վաղուց էիք երազում:

Այդ ժամանակը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն մտերիմների հետ տարաձայնություններ չի բերի, փոխարենը գաղափարներ կնվիրի, որոնցով ուրախությամբ միասին կզբաղվեք:

Ավելի ուշ կարևոր շրջան կգա նրանց համար, ովքեր սովորում են կամ պատրաստվում են նոր մասնագիտություն յուրացնել: Հոկտեմբերի երկրորդ կեսին շատ Ջրհոսներ որոշակիություն կմտցնեն նպատակների մեջ, կհասկանան՝ ինչ է պետք անել դրանց հասնելու համար: Հավանական են նոր ծանոթություներ, հանդիպումներ, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն:

Հավանական են անսովոր իրավիճակներ, զարմանալի զուգադիպություններ, հիշարժան պահեր: Շատ Ջրհոսներ դրանց շնորհիվ ավելի լավ կհասկանան իրենք իրենց:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հոկտեմբերի սկիզբը արդյունավետ աշխատանքի, բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու ժամանակ է լինելու: Գործնական հարաբերությունները հարթելու, հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Դա կօգնի ձեզ մեծացնել եկամուտները, նոր հեռանկարներ կբացի: Հաջող կլինեն պետկազմակերպությունների հետ կապերը: Եթե պետք լինի փաստաթղթեր ձևակերպել, դուք դա արագ կանեք, դժվարություններ չեն առաջանա: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

Հոկտեմբերի երկրորդ կեսին կարևոր կլինի իրատես լինելը, սեփական ուժերը ճիշտ գնահատելը, պատրանքներ չկառուցելը: Եթե կենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես ձեզանից է կախված, ապա անպայման շատ բանի կհասնեք: Հավանական են ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի կամ ընկերներին օգնելու հետ: Ամսվա վերջը հատկապես բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2034 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0