ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 534 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 18:56-ից՝ Խոյի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:52-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը լավն է սովորելու, խոհանոցում աշխատելու, տնտեսության համար իրեր գնելու, կուտակելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 17:52-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու թեթև կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, լսել ինտուիցիայի ձայնին, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները, փչանալն ու կոտրվելը: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Թեթև, բուսական սնունդ օգտագործեք: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 534 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0