ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 480 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:24-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16:24-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Շատ արդյունավետ կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ է պետք լինել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, աղբը, կեղտը, անկումները, փչանալն ու կոտրվելը, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 480 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1