ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 322 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 18:42-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:04-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն վերին շնչառական ուղիները: Հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 15:04-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել կարևոր գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն ժամերի, շղթայի, մանր-մունր իրերի կորուստը, եթե հանկարծակի կրակ բռնկվի կամ հանգչի: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81,74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0