2022 թվականի հոկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 534 | 23:30 | |
Հոկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 16:21-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:18-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 13:18-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Խուսափեք շատակերությունից ու սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը խաղաղություն ու հավասարակշռություն կբերի: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կքնել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի ու թվերի հետ, որոնք իրենց մեջ տեղեկատվություն կպարունակեն: Լավ նշան կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Չափավոր է պետք լինել, այդ թվում՝ ուտելու հարցում: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|