ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 458 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:51-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Օրը լավն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելն ու պասիվ, թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 11:51-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայված գույները, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, կծու, ոչ կենդանական ուտեստներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 458 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0