ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 530 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 13:54-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:14-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:14-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Օրը լավն է մարտարվեստով զբաղվելու, մետաղով աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելն ու պասիվ, թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ուրախ օր է: Գիտակցելու, աշխարհաճանաչողության ժամանակն է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34 և 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել: Երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 530 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0