ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 392 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:55-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: 

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 02:55-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի և նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0