ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 407 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 17-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:43-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Ուշադիր եղեք գոտկատեղին, ողնաշարի ներքևի հատվածին, կտրուկ շարժումներ մի արեք: Կարող եք շատ ուտել:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 21:43-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք հյուրերին: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0