ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 501 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 19:10-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:48-ը, բացահայտումների, կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնային գործերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունն ու հպարտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 19:48-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների և քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելն ու մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Առողջության համար հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, հագուստ կարել, գնել ու հագնել, զուգվել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր ու գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0