ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 502 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:11-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:11-ից, բացահայտումների, կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնային գործերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունն ու հպարտությունը: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Ծանրության, աղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ է տրվում մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը, պայքարեք մակաբույծների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամներ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափազդու երազներ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 502 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0