2022 թվականի դեկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 463 | 21:00 | |
Դեկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 10:48-ից՝ Խեցգետնի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:22-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիվ լինելն ու նախանձելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:22-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, սակայն պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Բարդ օր է: Լավ է ուշադիր լինեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, փչանալն ու կոտրվելը, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Ուտելիս չափավոր եղեք, կարող եք մինչև կեսօր կամ մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Լավ է երազներ չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|