ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 389 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 3-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:26-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ նրա վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 14:26-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելն անցանկալի է: Օրը լավն է դատական որոշումների և բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու և բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում կտրել մազերն ու սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18 և 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին, հաճախ ու փոքր չափաբաժիններով կերեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0