ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 333 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:20-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Ուտելու հարցում այսօր կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Անբարենպաստ է սոված մնալն ու շատակերությամբ զբաղվելը: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին: 

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:20-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրեր գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշաններ կլինեն առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, խուսափեք միս օգտագործելուց: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0