2022 թվականի դեկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 646 | 21:00 | |
Դեկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 10:33-ից՝ Ձկների: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:10-ը, լավ է անցկացնեք միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունեք. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:10-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Ուտելու հարցում այսօր կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Անբարենպաստ է սոված մնալն ու շատակերությամբ զբաղվելը: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Կարող եք տրվել հուսանքին ու թուլանալ: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելն ու մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն խամրած գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը, ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների ժամանակ է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|