ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 397 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 10:49-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:48-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելն ու տագնապի դեմ պայքարելը, հնազանդ եղեք, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 09:48-ից ու շարունակվում մինչև 13:16-ը, սիրո, ներման, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Անպիտան բաներից ազատվելու և զարգացման նոր շրջափուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտքով գումար տալ, պարտքերը վերադարձնել: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Անբարենպաստ կլինի ագրեսիվ լինելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը: 

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 13:16-ից մինչև 24:00-ը, ուշադրություն պիտի դարձնեք ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ պետք է խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չձեռնարկեք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլ, շատ տաք ու կծու սնունդ մի օգտագործեք:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավը կլինի կարճատև ուղևորությունների և արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտվա ժամերին:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0