ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 445 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 10:12-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:38-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 06:38-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր ցանելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա կոմպլեքսները հաղթահարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի: Նրա միջոցով կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ջուրը աղտոտելը: Լավ նշանները կապված կլինեն ջրի ու թռչունների հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0