ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 432 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:29-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, մեդիացիա անելը, սովորելն ու սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործ սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:29-ից, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մեծ մաքրությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը, լվացքը և այլն: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի և կամրջի տակով անցնելը, հագուստը պատռելը, քորոցը կորցնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Կարող եք նաև դիետա սկսել: Երազներ լավ է չտեսնեք, քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0