ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 774 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 5-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 06:04-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:20-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 07:20-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, խոտաբույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք, սակայն խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին և աղիներին:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա պարտքը կատարելու, օրենքին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, պայմանագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, չափիչ սարքերի փչանալը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, դառը, աղի, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտ օրերս:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 774 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0