2022 թվականի ապրիլի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 586 | 21:00 | |
Ապրիլի 23-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 09:16-ից՝ Ջրհոսի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:32-ը, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր հեշտությամբ կարող եք ազատվել վնասակար սովորույթներից: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 03:32-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցներ կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու սնունդ օգտագործեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը: |
|