2022 թվականի ապրիլի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 701 | 21:00 | |
Ապրիլի 21-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 06:52-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:38-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, հոգևոր մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 01:38-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, ընտանիքի, տնտեսության հարցերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է անհետաքրքիր, ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|