ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 1-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:36-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների և անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 06:36-ից ու շարունակվում մինչև 09:24-ը, սիրո, ներողամտության օր է: Այսօր շան հաչոցը կնշանակի, որ անցած ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պատճառել, մարել պարտքերը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Խուսափեք մսից: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 09:24-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Շատ մի հոգնեք, խուսափեք ալկոհոլ, կծու ու շատ տաք ուտեստներ օգտագործելուց:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց հետ ու չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները: Բարենպաստ կլինեն արծաթագույնն ու կապույտը, ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք շիլաներին, ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0