ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 475 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 19-ը համապատասխանում է լուսնային 18-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:16-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 18-րդ օրը ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների, զանգի ձայնը, ծիածանի ու կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամացույցներ ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք, հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 475 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0