ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 438 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 17-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 03:22-ից՝ Կարիճի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:53-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու ժամանակն է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 20:53-ից, ներքին ազատության, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ է տրվում մաքրությունը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 438 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0